armenpress.am Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: Բևեռի ներկայացուցիչները քարոզարշավը սկսել են Մասիս քաղաքից:
Քաղաքական ուժի անդամները շրջել են քաղաքում, իրականացրել իրազեկման ակցիաներ, զրուցել քաղաքացիների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ, եթե հայ ժողովուրդն ուզում է խորհրդարանում ունենալ իր ազգային ձայնը, ապա պետք է ընտրել իրենց քաղաքական ուժին, քանի որ իրենք ունեն հստակ ճանապարհային քարտեզ, մշակված ծրագրեր, որոնք կտան այսօրվա խնդիրների լուծման բանալիները:
Քաղաքական ուժը քարոզարշավը շարունակել է Արտաշատում: