77266588_605

Հինգ երկրներ արգելափակել են Կիևին ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնության՝ Ռյուտեի ծրագիրը | factor.am

factor.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդես է եկել առաջարկով, որ դաշինքի երկրներն իրենց ՀՆԱ-ի 0,25%-ը հատկացնեն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ Սակայն հինգ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան և Կանադան, արգելափակել են այս առաջարկը։ Ռյուտեն խոստովանել է, որ իր ծրագիրը չի իրականացվի, քանի որ այն բավարար աջակցություն չի ստացել, հաղորդել է The Telegraph-ը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ռյուտեն հույս ուներ, որ առաջարկը կվավերացվի հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Այս շաբաթ նախարարները սկսել են քննարկել նախաձեռնությունը: Աղբյուրի համաձայն՝ առնվազն յոթ անդամ, որոնցից յուրաքանչյուրն արդեն ՀՆԱ-ի ավելի քան 0,25%-ը ծախսում է Ուկրաինային ռազմական օգնության համար, իրենց աջակցությունն են հայտնել: Սակայն ծրագրի վավերացման համար անհրաժեշտ է դաշինքի անդամ պետությունների միաձայն աջակցությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն