5wkc442wh7f4mf9htyxcbt3pv87ysatecutuydjz

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը շարունակում է Գյումրիում | armenpress.am

armenpress.am «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում։

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջում են Գյումրիի փողոցներում, բաժանում քարոզչական թռուցիկներ, զրուցում քաղաքացիների հետ և լսում նրանց հուզող խնդիրները։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով Շիրակի մարզի բնակիչներին հրավիրել էր մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսված եզրափակիչ հավաքին։ Հավաքը տեղի կունենա ժամը 20։00-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն