civilnet.am Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 47,063 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 32,018-ը։ Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 15,045 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան։ Նախորդ ամսվա համեմատ հեռացածների թիվը ավելացել է 109-ով։
Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը։ Ըստ ՆԳՆ-ի՝ ապրիլ ամսվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ատսացել ավելի քան 25 հազար արցախցի։
Ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ 150,000 է, և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում