l-0x0wh-786x458z-1-114

Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար

Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։

Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և հիմք է ստեղծում երկարաժամկետ կայուն արդյունքների ապահովման համար»,- գրել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն