ndfy2v7daoj5nzyf5kdbjoel4b8xqe2qzfql8pkg

Պակիստանում գնացքի պայթեցման զոհերի թիվը հասել է 47-ի | armenpress.am

armenpress.am Պակիստանի հարավ-արևմուտքում զինվորականների տեղափոխող գնացքի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, գրեթե 100 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունների ներկայացուցիչներին:

Նշվում է, որ Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում վիրավորված 98 անձանցից 20-ը զինծառայողներ են:

Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Պակիստանում արգելված «Բելուջստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը:

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի, 70 վիրավորի մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն