fc9naktipupafam2fxtm5mqcgncmshygur5ausug

Ռուբիոն դատապարտել է «Հեզբոլլահ»-ի կոչերը՝  չհնազանդվելու Լիբանանի կառավարությանը | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգները դատապարտել է շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության կոչերը՝ հակազդելու Լիբանանի կառավարությանը և Բեյրութին հավաստիացրել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանն ԱՄՆ-ի հետևողական աջակցության մասին: Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Միացյալ Նահանգներն ամենավճռական կերպով դատապարտում է «Հեզբոլլահ»-ի անխոհեմ կոչը՝ տապալելու Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը…. ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը՝ երկրի նկատմամբ  վերահսկողության վերականգման և իր ամբողջ ժողովրդի համար լավագույն ապագայի կառուցման ջանքերում», – ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Պետքարտուղարը մեղադրել է «Հեզբոլլահ»-ին Լիբանանի վերաինտեգրման գործընթացի խոչընդոտման և Իսրայելի դեմ էսկալացիայի համար, ինչպես նաև զսպվածության կոչ է արել շարժմանը:

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նայիմ Քասեմը մեղադրել էր վարչապետ Նավաֆ Սալամի կառավարությանը՝ նշելով, որ նա չափազանց մեծ զիջումներ է արել Իսրայելին՝ այդ երկրի հետ հաշտության ուղիղ բանակցություններ սկսելով, որոնք տեղի են ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ հովանու ներքո:

«Ժողովուրդն իրավունք ունի փողոց դուրս գալ և տապալել այդ կառավարությունը», – ասել էր նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն