aram-sargsyan

Ստացվում է՝ մենք ընտրելու իրավունք չունենք և մեր ապրանքը վաճառելու համար պարտադրված ենք ընտրել նրանց, ում Ռոսգոսսելխոզնադզորը կբարեհաճի. Արամ Սարգսյան

ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառել հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակների նկատմամբ՝ հույս ունենալով, որ այդ ոլորտների սեփականատերերն ու աշխատակիցները պարտադրված կքվեարկեն ռուսական շահերը ներկայացնող կուսակցությունների օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Ստացվում է, որ մենք ընտրելու իրավունք չունենք և մեր ապրանքը վաճառելու համար պարտադրված ենք ընտրել նրանց, ում Ռոսգոսսելխոզնադզորը կբարեհաճի։

Եթե համակերպվենք նման մոտեցման հետ, ապա դա վերջ չի ունենալու, իսկ ավելի շուտ կարող է դառնալ Հայաստանի պետականության վերջի սկիզբը։

Հետևաբար կոչ եմ անում հակադրվել նման քաղաքականությանը, բոյկոտել ռուսական արտադրության ապրանքները, ներառյալ ընտրություններին մասնակցող ռուսական արտադրության կուսակցություններին»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն