marianna-ghahramanyan-2

Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար. Մարիաննա Ղահրամանյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու, ընտրություններին ուղղորդելու մասին։ Ըստ կոմիտեի հրապարակած հաղորդագրությունների՝ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, համակիրներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն