qnf5urnmfafdydnir9ujbkywtiimjnapsefdri4k

«Վերջին զանգի» միջոցառումների ժամանակ շրջանավարտների մասնակցությամբ ծանր հետևանքներով միջադեպեր չեն արձանագրվել․ Ոստիկանություն

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն