l-0x104wh-1280x745z-0-6141

ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են անձանց ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու, վերջիններիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, ֆունկցիոնալության գնահատման դիմումների մերժման պատճառների վերաբերյալ անձանց, ինչպես նաև ուղեգրումն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին մերժման պատճառների վերաբերյալ տեղեկացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական ծառայություններ, աջակցող միջոցներ տրամադրելու գործընթացներում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների պատշաճ հասցեագրման, արդյունավետ լուծումների մշակման, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն