1lurer.am Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ՝ 18 քաղաքական ուժ: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Հանձնաժողովից «Լուրերը» տեղեկացել է, որ կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։