hqdefault-13

«Թոշակներն ամենացածրը պետք է լինեն 78 հազար դրամ». Ծառուկյանի ելույթը Եղեգնաձորում | news.am

news.am Իշխանություններն այս տարի նախատեսում են փակել 230 դպրոց, ինչը կհանգեցնի մարզերից դեպի Երևան բնակչության արտահոսքի, թեև անհրաժեշտ է կազմակերպել հակառակ գործընթացը։ Դրա մասին մայիսի 25-ին Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ըստ նրա՝ չնայած առողջապահության ոլորտին բյուջեով հատկացված 700 միլիոն դոլարին՝ մարդիկ չեն կարողանում անվճար բժշկական ծառայություններ ստանալ, թեև նշված միջոցներով հնարավոր էր դրան հասնել։

Նա հավելել է, որ Հայաստանում բժշկությունն ու կրթությունը պետք է լինեն անվճար, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը պետք է կազմի առնվազն 78 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար դրամի փոխարեն։

Ծառուկյանը նկատել է, որ ժողովուրդը հոգնել է վիրավորանքներ ու դատարկաբանություն լսելուց և ցանկանում է իր խնդիրների լուծումը։ «Այսօր մեզ խաղաղություն է պետք, ժողովուրդն ուզում է փակել պատերազմի դռները։ Մենք պատրաստ ենք ապահովել երաշխավորված խաղաղություն։ Այսօր խաղաղություն չկա, այլ կա պայմանավորվածություն։ Պետք է թուղթ ստորագրվի, և չպետք է այնպես լինի, որ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ ներկայացնի»,- նշել է Ծառուկյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն