Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով | factor.am

Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով | factor.am

factor.am Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, Պետական ​​սահմանային ծառայության հետ համատեղ, Իրանին սահմանակից Յարդըմլիի և Լերիկի լեռնային շրջաններում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ գործողություն է իրականացրել, գրում է OC Media-ն։ Գործողության ընթացքում, ըստ տեղեկությունների, մեկ ոստիկան սպանվել, ևս մեկը վիրավորվել է թմրանյութերի վաճառողների հետ փոխհրաձգության ժամանակ։

Միջադեպի մասին պաշտոնական տեղեկատվությունը տարածվել է միայն մայիսի 22-ի ուշ երեկոյան, TikTok-ում տեսանյութ հրապարակվելուց հետո, որը հետագայում հեռացվել է։

Տեսանյութում մոտ 10 մարդ է երևում Մասալի շրջանի դպրոցական մարզադաշտի դիմաց՝ հետևելով, թե ինչպես է ուղղաթիռը փորձում վայրէջք կատարել մարզադաշտում։ Մեկնաբանություններում մարդիկ նշել են, որ տեսանյութը նկարահանվել է Յարդըմլի շրջանում, և որ գործողության արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

Gazetci անկախ լրատվամիջոցը, որը սոցիալական ցանցերում հրապարակել է այժմ ջնջված տեսանյութը, հայտնել է, որ ոստիկանությունն ու սահմանապահները համատեղ գործողության ժամանակ բախվել են անհայտ անձանց զինված դիմադրությանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն