Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել | factor.am

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել | factor.am

factor.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ Ռուսաստանը, ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող «ահաբեկչական հարձակումների», սկսում է համակարգային և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև որոշումների ընդունման կենտրոններին։

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ՌԴ ԱԳՆ-ի մայիսի 25-ի հայտարարության վրա, որով ԱՄՆ-ին և Կիևում ներկայացված այլ պետություններին առաջարկվել է ապահովել իրենց դիվանագիտական անձնակազմի և քաղաքացիների տարհանումը Ուկրաինայի մայրաքաղաքից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն