Իրանի նախագահը հանձնարարել է վերականգնել երկրում միջազգային ինտերնետը | azatutyun.am

Իրանի նախագահը հանձնարարել է վերականգնել երկրում միջազգային ինտերնետը | azatutyun.am

azatutyun.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։

Ըստ գործակալության՝ որոշումը կայացվել է հատուկ աշխատանքային խմբի քննարկումից հետո, որը կողմ է քվեարկել բնակչության համար ինտերնետի հասանելիությունը վերականգնելուն։ Սահմանափակումները հանելու հստակ ժամկետ չի նշվել։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները որպես հնարավոր ժամկետ նշել էին հունիսի 5-ը։

Իրանում միջազգային ինտերնետը արգելափակվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։ Դրանից հետո երկրի շուրջ 90 միլիոն բնակիչներին հասանելի էր միայն, այսպես կոչված, «ազգային ինտերնետը»՝ պետականորեն թույլատրված կայքերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն