arm.sputniknews.ru «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալ է համարում վերջին 1 տարում քրեական վարույթներով անցնող բոլոր անձանց։ Այս մասին նա հայտարարեց ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ էլ իրականացնում է կուսակցության քարոզարշավը։
«Բոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել` քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից։ Բագրատ սրբազանի գործն էլ առաջիններից է եղել»,- նշեց Մարուքյանը։
Նա պնդեց, որ իրավապահների հրապարակած որևէ ձայնագրության չի հավատում, հատկապես Բագրատ սրբազանի գործով կեղծված ձայնագրությունից հետո։ Հայտարարեց, որ ամբողջ ժողովուրդը հիմա գաղտնալսվում է, չնայած, որ դա անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։