4481eab2-9dae-4e2f-aa41-e2d013704f16_w1023_r1-1

Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. Շոյգու | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի ղեկավարությունը կատարում է անկախ ընտրություն ու պատասխանատվություն է կրում իր երկրի ապագայի համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ Կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից», – պնդել է Շոյգուն՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստում:

«Սակայն սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար», – ասել է Շոյգուն, ով նախկինում ՆԱՏՕ-ն անվանել էր ՀԱՊԿ-ի գլխավոր սպառնալիք։

2021 թվականին ադրբեջանական ներխուժումներից հետո Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ դժգոհելով, որ ռազմական դաշինքը գործի չի դրել իր անդամ պետությունը պաշտպանելու մեխանիզմները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն