05337f60-411d-412c-9d6f-37b220a5007a_cx0_cy18_cw0_w1023_r1

ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը | azatutyun.am

azatutyun.am Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել եվրաինտեգրման ծրագրերի մասին Երևանի հայտարարություններն ու Հայաստանում անցկացված ԵՄ-ի՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Եվրամիության՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը և երկրի ղեկավարության՝ Եվրամիություն անդամակցելու ուղղությամբ որդեգրած դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ ու օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն