Screenshot 2026-05-26 192334

Միրզոյանը մեկնաբանել է իր՝ Գյումրիում արած «ծնգըլ արեցիք» արտահայտությունը

Արարատ Միրզոյանը մեկնաբանեց երեկ տարածված տեսանյութը, ըստ որի՝ Գյումրիում քարոզարշավի ժամանակ գերիների վերաբերյալ հարցից հետո նա հնչեցրել է «ծնգըլ արեցիք» արտահայտությունը։

«Տեսանյութի սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս, և ես ասում եմ՝ չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետեւ հանրահավաքը մեկնարկել է, նորից է այլ հարց հնչում, նորից ասում եմ՝ չեմ պատասխանում, վերջում նորից ասում եմ՝ չեմ պատասխանում, ծնգլ արեցիք, և միաժամանակ, զուգահեռաբար, հանրահավաքի աղմուկի մեջ, երբ ես արդեն հեռացած եմ, հարց է հնչում, բնականաբար, դա լսելի չէ ինձ համար։

Լավ ես չեմ հասկանում՝ որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել՝ «ծնգըլ արեցիք»։ Չափազանց շահագրգիռ պետք է լինել իրականությունը լրիվ հակառակ ներկայացնելու մեջ, որպեսզի էդպես մատուցվի։ Նույնիսկ չգիտեմ՝ մամուլի ներկայացուցիչները՝ Դուք և ձեր գործընկերներն եք տենց ներկայացրել, թե՞ հետո ինչ-որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ էդպես է մանիպուլացվում։ «Ծնգըլ արեցիք» արտահայտությունը վերաբերել է հենց լրագրողների աշխատելաոճին, այլ ոչ թե գերիների խնդրին»,- ասաց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն