Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնելու ՀՀ-ՌԴ հարաբերություններում՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության մեջ, ոչ էլ բազմակողմ հարաբերություններում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ։ Այս մասին մայիսի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Խնդիրների առաջացման դեպքում պատրաստ ենք առողջ, կառուցողական գործընկերային մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ»,- ասել է նա։
Միրզոյանը անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների մուտքի արգելքին և նշել, որ նման խնդիրներ մշտապես ծագել են և կապված չեն ընտրությունների հետ։