ayxqym6cwi40jjkbbayrvuvp2vcez66cmh45r1ju

TRIPP նախագիծը դառնում է իրականություն, ՀՀ-ն հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական կստորագրեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Այս մասին Նոր Հաճնում Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը։ TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման, առաջիկայում վերջնական կստորագրվի։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն