529420434_1162588725898623_5969779957194070949_n

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ Ալիևին | factor.am

factor.am Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

«2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովից ի վեր մենք միասին աշխատել ենք մեր հարաբերությունները վերականգնելու համար, և արդյունքում փոխնախագահ Վենսը 2026 թվականի փետրվարի 10-ին Բաքվում ձեզ հետ ստորագրեց մեր ռազմավարական գործընկերության խարտիան։ Մենք խորացնում ենք գործընկերությունը տարածաշրջանային հարաբերություններում, տնտեսական հարաբերություններում և անվտանգության  ոլորտում  համագործակցության մեջ, և մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության շարունակմանը այս, ինչպես նաև այլ ոլորտներում»,- ասվում է նամակում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն