707464362_1327280686168383_9068431960285185075_n

«Անկախ դիտորդը» հորդորում է վերանայել Երևանի գինու փառատոնի անցկացման ժամկետները

«Անկախ դիտորդը» մտահոգիչ է համարել, որ հունիսի 5-7-ը Երևանում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի երկու օրերը համընկնում են լռության և քվեարկության օրերի հետ։

«Գիտակցելով, որ միջոցառումն ամենամյա է և մասնավոր նախաձեռնություն է, Անկախ դիտորդն այնուամենայնիվ մտահոգիչ է համարում, որ փառատոնի անցկացման երկու օրերը համապատասխանում են լռության օրվան և քվեարկության օրվան։

Ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային միջոցառումը չի կարող զերծ մնալ, թե քարոզչական միջոցառումներից, թե անվտանգության ուժերի կենտրոնացումից և կխաթարի նաև քվեարկությունը այն տեղամասային կենտրոններում, որոնք գտնվում են նախատեսված միջոցառման մոտակայքում։

Անկախ դիտորդը հորդորում է միջոցառման կազմակերպիչներին և Երևանի համայնքապետարանին վերանայել միջոցառման ժամկետները այնպես, որ հունիսի 6-ին և 7-ին ապահովվեն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն