l-0x0wh-786x458z-1-124

ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոտի տարածած հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս փաստաթղթերը խորացնում են մեր երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն