l-15x0wh-834x486z-0-9424

Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր | 1lurer.am

1lurer.am Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները, քննարկել երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր:

Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի դժվար ժամանակները և խաղաղություն ու հանգստություն կգտնի: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է խաղաղության և կայունության ապահովման ջանքերը և պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ:

Էրդողանը նաև շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Կուրբան Բայրամի կապակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն