667700dd-881d-4ea2-9603-afefcf387ea3_w1023_r1

31 զոհ Լիբանանում՝ Իսրայելի հարվածներից հետո | azatutyun.am

azatutyun.am Նախօրեին Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով 31 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արձակված անօդաչուներից մեկը հիվանդանոցի մերձակա տարածքի է հարվածել՝ «զգալի վնաս հասցնելով հիվանդանոցին»։

Չնայած հրադադարի ռեժիմին, Իսրայելը ուժգնացրել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման դեմ ռազմական գործողությունները։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր՝ Իսրայելը «կուժգնացնի հարվածները»։

Իսրայելն ու «Հեզբոլա»-ն հրադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր միմյանց մեղադրում են հարձակումների մեջ։

Լարվածությունը սրվում է այն պահին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փորձում են համաձայնության հասնել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Չի բացառվում, որ այդ գործընթացը ներառի նաև Լիբանանի ճակատը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն