96055832_00810520_1440x900_80_0_1_bbef1af1adcc7f46ea4b583586e05220-jpg

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, կրկին կալանավորել են։ Այս մասին հայտնում է 5-րդ ալիքը։

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Առաջին ատյանի դատարանը երեկ կալանավորելու որոշում է կայացրել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:

Փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հեռուստաընկերությանը հայտնել է, որ դատական նիստն անցկացվել է առանց պաշտպանների մասնակցության:

«Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- ասել է նա։

Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին: Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Նախաքննական մարմինը հայհոյանքներ էր գտել այս նախադասությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն