add7a590-08d6-427f-bb11-769429c139c4_w1023_r1

Հյուսիսային Կորեան մի քանի տեսակի հրթիռներ է փորձարկել | azatutyun.am

azatutyun.am  Հյուսիսային Կորեան փորձարկել է մարտավարական բալիստիկ, հրետանային և բարձր ճշգրտության թևավոր հրթիռներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պետական KCNA գործակալությունը։

Նշվում է, որ փորձարկումներին անձամբ հետևել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Հարավկորեական Yonhap գործակալության տվյալներով՝ մեկ օր առաջ Հարավային Կորեայի զինվորականները արձանագրել էին մի քանի փոքր հեռահարության բալիստիկ և հրետանային հրթիռների արձակում Դեղին ծովի ուղղությամբ։ Դրանք, ըստ Սեուլի, արձակվել են Հյուսիսային Կորեայի Հյուսիսային Փհյոնան նահանգի Չոնջու քաղաքի շրջանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն