factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում մայիսի 26-ին սկսվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքի նախնական լսումները։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ նիստում քրեական գործով անցնող «յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ իրենց հասկանալի լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար»։
Նշվում է, որ նիստի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են դատարանի կազմը և թարգմանիչները, պարզաբանվել հայ գերիների անձնական տվյալները, բացատրվել նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները։
Կողմերը հայտարարել են, թե դատարանի կազմի և թարգմանիչների վերաբերյալ առարկություններ չունեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում