2s0wleiwk86enaoo4cwsivju05sejb5ho6sqabva

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակումը | armenpress.am

armenpress.am ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների Բարաքա ատոմակայանի վրա հարձակումը՝ նշելով, որ հարձակումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին նշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ հարձակումը լուրջ ռիսկեր է ստեղծել քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նաև պահանջել են «անհապաղ և մեկընդմիշտ ​​դադարեցնել» ԱՄԷ-ում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները, այդ թվում՝ խաղաղ միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքները։

Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանմանը և աջակցություն է հայտնել ԱՄԷ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Նախորդ շաբաթ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բարաքա ատոմակայանի վրա հարձակվելու փորձ կատարող երեք անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ավելի ուշ ԱՄԷ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից որսված վեց անօդաչու թռչող սարքերն արձակվել են Իրաքի տարածքից։

Իրաքում գործում են Իրանին աջակցող աշխարհազորային խմբավորումներ, որոնք Իրանի դեմ հակամարտության ընթացքում պարբերաբար հարձակումներ են իրականացրել տարածաշրջանի տարբեր օբյեկտների ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն