8473277_001200900_1440x900_80_0_1_fd5ff894465b7ade5ef5b49981a37a3c-jpg

Վարելու իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծը հավանության արժանացավ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Այն վարորդները, որոնք բազմաթիվ խախտումների պատճառով 1 տարով զրկվել են վարելու իրավունքից և սպառել տուգանային միավորների սահմանաչափը, կարող են մեկ տարին լրանալուց հետո առանց քննության, մեկ տարի փորձաշրջանով վերականգնել իրենց իրավունքները՝ 13–ի փոխարեն ստանալով 6 բալային սահմանաչափ։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելով վարելու իրավունքից` վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության:

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։

Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն