c2332fb3-cf68-4cae-c1cf-08debadc7311_cx0_cy18_cw0_w1023_r1

Իսրայելի բանակը հայտարարել է «Համաս»-ի ռազմական առաջնորդին սպանելու մասին | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքին գիշերը հասցրած հարվածի արդյունքում սպանվել է «Համաս»-ի ռազմական առաջնորդը:

Մոհամմեդ Օդեհն այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը ինը օր առաջ՝ մայիսի 18-ին, նախկին ղեկավարի սպանությունից հետո։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը դեռ չի հաստատել Օդեհի սպանությունը:

Հարձակման հետևանքով կա ևս երեք զոհ, մեկ տասնյակից ավելի վիրավոր։ Ականատեսները պատմել են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներով:

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հանկարծակի օդային հարված հասցրին։ Երեք հրթիռով հարվածեցին շենքի տանիքին գտնվող բնակարանին: Դրանք սովորական հրթիռներ չէին, դրանք ծանր հրթիռներ էին», – ասել է Գազայի բնակիչներից մեկը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն