102654961_00706398_1440x900_80_0_1_06aacbb9dcd055acaf99265b3aaf108c-jpg

Ժողովուրդն է որոշելու՝ լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ-ի կազմում. Փաշինյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ժողովուրդն ինքն է որոշելու` լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ–ի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«ՀՀ բոլոր ղեկավարները երկիրը դրել են մի վիճակի մեջ, որ Հայաստանը չունենա այլընտրանք, ժողովուրդը չունենա այլընտրանք։ Այսօր ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր, իմ գործունեության արդյունքում հայ ժողովուրդն ունենալու է այլընտրանք ամեն հարցում` ճանապարհների, արտաքին հարաբերություններ հարցերում։ Չունենալ այլընտրանք, նշանակում է լինել թակարդում։ Հայ ժողովուրդը նաև պետք է ունենա այլընտրանք` լինել ԵՄ–ի, թե ԵԱՏՄ–ի կազմում։ Դա հզորն է որոշելու, իսկ ո՞վ է հզորը, հզորը ՀՀ քաղաքացին է»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ (նա ակնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման հետևանքով գազի գնի հնարավոր բարձրացումը. խմբ.)։ Ըստ նրա` նման սպառնալիքին կա պատասխան` մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չթվա։

«Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը»,– ընդգծեց Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն