100301029_0030722048_1440x900_80_0_1_bbf6fe6c1013c99d1bbcbea1d30d4215-jpg

Պուտինի և ՀՀ փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Օվերչուկ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել «ոտքի վրա» հնարավոր շփումը։

ԵՄ անդամակցության ծրագրերի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան Օվերչուկը նշել է, որ Հայաստանի ծրագրերի հետ կապված իրավիճակը անորոշություն է ստեղծում ներդրողների համար։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է պաշտոնական Երևանի հայտարարությունը, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Այնտեղ շատ լավ գիտակցում են և՛ արտոնությունների ծավալը, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը», – ասել է Օվերչուկը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քարոզարշավի պատճառով չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն