lhk_karpis-pashoyan_edmon-maruqyan

«Թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում՝ վաճառի՛, գնա մասիվ, Փարաքար գնա, Արծվաշեն գնա». «Լուսավոր Հայաստանը»՝ գույքահարկի թանկացման մասին | aravot.am

aravot.am  «Երևանի Կենտրոն համայնքի բնակչությանը, ովքեր չեն կարողանում վճարել իրենց գույքահարկը, իշխանությունը էթնիկ զտման է ենթարկում»,- այսօր նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Երևանում գույքահարկի թանկացման թեմայով։

«Լուսավոր Հայաստանն» իր քարոզարշավն այսօր իրականացրեց Թամանյանի արձանի հարակից տարածքում։

«Թանկ տեղ ես ապրում, կենտրոն ես ապրում՝ վաճառի՛, գնա մասիվ, Փարաքար գնա, Արծվաշեն գնա, ըստ Կարպիսի»,- ավելի հանրամատչելի և հեգնական ձևակերպեց իրականությունը Էդմոն Մարուքյանը։

«Մենք ունենք եվրոպական հարկեր՝ հայկական աշխատավարձերով։ Փոխարենը հակառակը լինի՝ եվրոպական աշխատավարձեր, եվրոպական կյանքի որակ, հետո նոր բարձր հարկեր»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրապայքարին մասնակցող ուժերից միայն «Լուսավոր Հայաստանն» էր, որ խորհրդարանում դեմ արտահայտվեց իշխանության նախագծին՝ գույքահարկը թանկացնելու մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն