hmhsnevxqcyaozug7r67wqagdmnzdsxhjlvs61eo

ԱՀԿ-ն հայտնել է հանտավիրուսի դեպքերի ավելացման մասին | armenpress.am

armenpress.am Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 27-ին հայտարարել է, որ MV Hondius շքեղ զբոսանավի հետ կապված հանտավիրուսի դեպքերի թիվն ավելացել է՝ հասելով 13-ի։

«Իսպանիան հայտնել է կարանտինում գտնվող ուղևորների շրջանում նոր դեպքի մասին, ինչը դեպքերի ընդհանուր թիվը հասցնում է 13-ի», – X-ում գրառման մեջ ասել է ԱՀԿ-ի ղեկավարը։

Գեբրեյեսուսը հայտնել է, որ 13-ից երեքը մահացել են, սակայն մայիսի 2-ից ի վեր նոր մահեր չեն գրանցվել։

«Իրավիճակը մնում է կայուն։ Հիվանդացած ուղևորները ստանում են անհրաժեշտ խնամք, իսկ մյուսները մնում են կարանտինում», – ասել է ԱՀԿ-ի ղեկավարը։

Վերջին երկու շաբաթների ընթացքում բոլոր ուղևորները, անձնակազմի անդամները և բժշկական անձնակազմը դուրս են եկել MV Hondius շքեղ լայներից, որի վրա գրանցվել էր հանտավիրուսի բռնկումը։

Հանտավիրուսը փոխանցվում է կրծողների միջոցով։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է հանտավիրուսով մարդու վարակման 10,000-ից 100,000 դեպք, որոնց ծանրությունը կախված է շտամից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն