arm.sputniknews.ru Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 10 ձերբակալված կա։
«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ»,– տեղեկացրին կոմիտեից։
Նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 23-ին հայտնել էր, որ Շիրակի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել, կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ։