bcwt9alz72ymmdlrn3zggtvvt9ccdnpcjx2c8vbh

«Բարգավաճ Հայաստան»-ի՝ Վանաձորի գրասենյակի պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատի կողմից ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է․

«Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք»։

Հաղորդագրությանը կից հրապարակվել են նաև ձայնագրություններ։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն