«Հանրապետություն» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացրել Դիլիջան քաղաքում։
Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք մասնակցում են ընտրություններին՝ ՀՀ տնտեսությունը ոտքի հանելու, հայոց բանակը սպառազինելու համար։
Նա հայտարարեց՝ որտեղ գնում են հանդիպումների, լսում են ժողովրդի խնդիրները, որպեսզի իշխանության գալու պարագայում փորձեն լուծում տալ դրանց։
Հանիպումների ընթացքում մեզ մի բան են հարցրել՝ խաղաղության համաձայնագիևը, որ ստորագրեն․ խաղաղությունը կմնա հավերժ, թե կխախտվի խաղաղությունը։ Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ որևէ փաստաթուղթ խաղաղություն չի ապահովելու։ Փաստաթուղթը լավ բան է, խնդիր լուծում է, օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո կրակոց չի եղել։ Բայց որպեսզի խաղաղությունը հարատև դառնա, պեստ է սպառազինենք մեր բանակը, հզորացնենք տնտեսությունը»։