photo_2026-05-27_16-39-15

Օվերչուկը բացառել է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդունումը Աստանայի գագաթնաժողովում | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։

«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում: Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն