gagik-tsarukyan_bhk

«Եթե իրենք ընտրվեցին՝ ասելու են՝ «Սևանը Գյոյչա է և վերջ»․ Գագիկ Ծառուկյան

aravot.am «Եթե իրենք ընտրվեցին՝ ասելու են՝ «Սևանը Գյոյչա է և վերջ»,- Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա հայտարարեց, որ ՀՀ գործող իշխանության համար սուտ խոսելը «փեշակ» է դարձել, նախընտրական քարոզարշավի էլ գնում են՝ իրենց հետ ավտոբուսներով մարդիկ տանելով կամ մարդկանց ստիպելով, որ մասնակցեն դրան․ «Մի հատ նշան են սարքել՝ թե քարտեզ։ Ի՞նչ է, նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը՝ այսօր մասնատելով, բաժանելով․․․ Ադրբեջանցիները բազաներ են սարքում, իրենց զորքերը, հենակետերը դրել են, հետ չեն գնում, գյուղացին չի կարողանում իր հողերը մշակի՝ ասում են՝ խաղաղություն ենք բերում»։

Գագիկ Ծառուկյանը ցանկանում է թուղթ տեսնել՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված ու կնքված՝ խաղաղության հաստատման մասին։

«Ադրբեջանի ախորժակը այսօր շատ մեծ է, որ այսօր ասում է՝ Սևանը Ադրբեջանինն է, անունն էլ Գյոյչա է, Երևանն էլ՝ Էրիվան է։ Այսօր ինքը՝ հունիսի 18-19-ը Նախիջևանում, այդ ծրագիրն է իրականացնում, որ կարողանա Արևմտյան Ադրբեջան ստեղծի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով հունիսի 7-ին մասնակցել ընտրությունների, միասնական լինել, որպեսզի հնարավոր լինի այս ամենի ընթացքը կանգնեցնել։ Այլապես, ինքը վստահ է՝ Հայաստանին Արցախի ճակատագիրն է սպասվում։

«Ալիևը վրեժ է լուծում։ Այդ 30 տարվա իրենց խայտառակությունից հետո՝ վրեժ է լուծում։ Ասում է՝ ես գալու եմ, իմ ժողովուրդը գալու է բնակվի․ տանկերով չենք գալու, ավտոբուսներով ենք գալու, բայց եթե նեղացրեցիք՝ մի հատ էլ զորք կբերեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախկինում ասում էին՝ «Արցախը Հայաստանն է և վերջ։ Մենք նմա՞ն ենք հող հանձնողի», իսկ այժմ Արցախը չկա։ Վստահ է՝ հիմա էլ նույնն է լինելու․ «Եթե իրենք ընտրվեցին՝ ասելու են՝ «Սևանը Գյոյչա է և վերջ»»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն