factor.am ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ցուցադրեց ՀՀ ԶՈՒ-ի նոր զինանշանը։
Նախարարի այսօրվա ցուցադրած զինանշանից պարզվում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառների վրա պատկերված է հենց ՀՀ բանակի նոր զինանշանը։
Ստացվում է՝ ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը կիրառվել է նախքան այդ մասին օրենքի պաշտոնական ուժի մեջ մտնելը։
Factor.am-ն այս մասին պաշտապնությական գերտեսչությունից մեկնաբանություն խնդրեց։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ զինանշանի փոփոխության գործընթացն անցել է սահմանված ընթացակարգերով:
«Հանրապետության հրապարակում մայիսի 28-ի զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները, բնական է, մեկնարկել են ավելի շուտ, այդ թվում՝ միջոցառման բրենդինգը»,- ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում