5b71ee5e-2a58-416f-ad17-1ed8ff4dd234_cx0_cy4_cw0_w1023_r1

Հունգարիայի խորհրդարանն ընդունել է ՄՔԴ անդամակցությունը պահպանելու օրենքը | azatutyun.am

azatutyun.am Հունգարիայի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանին երկրի անդամակցությունը պահպանելու մասին օրենքին՝ չեղարկելով Վիկտոր Օրբանի կառավարության կողմից 2025 թվականին ընդունված որոշումը:

Օրբանի կառավարությունը որոշել էր դուրս գալ ՄՔԴ-ից՝ պնդելով, թե այն «քաղաքականացվել է»: Ներկայիս վարչապետ Պետեր Մադյարը, ով հաղթեց Օրբանին անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում, խոստացել էր կասեցնել ՄՔԴ-ն լքելու գործընթացը և պահպանել Հունգարիայի անդամակցությունը դատարանին:

ՄՔԴ-ն կազմավորվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար մեղադրվողներին:

Օրբանի կառավարությունը դատարանից դուրս գալու մասին հայտարարել էր 2025-ի ապրիլին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Բուդապեշտ պետական այցից կարճ ժամանակ անց: Հունգարիան հրաժարվել էր կատարել Նեթանյահուի ձերբակալման ՄՔԴ հրամանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն