Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԱԲ ոլորտի ներկայացուցիչների համար պարզեցված ընթացակարգեր սահմանելու իրենց կենսական նշանակության օբյեկտների կառուցման նպատակով պարզեցված ընթացակարգով շինարարության թույլտվությունների ստացումը կազմակերպելու նկատառումներից ելնելով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնելիս փորձաքննական եզրակացությունը տրամադրել մինչև կառուցվող օբյեկտի շինարարության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ավարտը, ինչը թույլ կտա առավել սեղմ ժամկետներում և ավելի պարզեցված կարգով խթանելու ՀՀ-ում արհեստական բանականության տվյալների կենտրոնների կառուցմանը: