l-0x46wh-800x466z-0-9825

Քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում առգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մայիսի 21-ին՝ ժամը 20:20-ին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի մոտ, իրավապահները կանգնեցրին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Ձեբակալման պահին վարորդն ու ուղևորը փորձեցին դիմել փախուստի․ նրանցից մեկը՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը նետեց թմրանյութով փաթեթը։ Նա և մայրաքաղաքի Քոչարյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը ձերբակալվեցին ու մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն, իսկ «Մերսեդեսը»՝ պահպանվող հատուկ տարածք։

34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա և կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ նետած փաթեթում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Երկուսն էլ ձերբակալվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն