mhmq0mzsvtewjv73

Հայ արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, այնտեղ նրանց անմիջապես կխեղդեն. Պեսկով | news.am

news.am Հայ ապրանք արտադրողներին չեն սպասում եվրոպական շուկաներում, այնտեղ նրանց անմիջապես կխեղդեն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը։

Պեսկովի բնորոշմամբ՝ Հայաստանի զարգացման բարձր տեմպերն ապահովված են ԵԱՏՄ-ի շնորհիվ։ Երևանը՝ հանձին Միության երկրների, ունի իր ապրանքների իրացման շուկան։

«Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներին սպասո՞ւմ են արդյոք եվրոպական շուկաներում։ Պատասխանը միանշանակ է՝ չեն սպասում։ Հայկական հանքային ջրերին և այլն սպասո՞ւմ են։ Ոչ։ Այնտեղ Evian-ը նրանց անմիջապես կխեղդի։ Ակնկալո՞ւմ են արդյոք բելգիացի ադամանդագործները թանկարժեք քարեր Հայաստանից։ Չեն ակնկալում։ Նրանք ունեն լոբբիստական հսկայական կարողություններ՝ Հայաստանից եկող արտադրողին խեղդելու համար։ Նրանք հենց դա էլ կանեն։ Դա շուկա է, այն անողոք է»,- ասել է Պեսկովը «Вести» լրատվական ծառայությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն