mahammad-mirzali-17-03-21-1024×683-1

Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը | factor.am

factor.am Ֆրանսիայի Ռեն քաղաքում սկսվել է ադրբեջանցի բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Մուհամմադ Միրզալիի դեմ 2021 թվականի մահափորձի գործով դատավարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենահայտնի քննադատներից մեկի վրա հարձակման մեջ մեղադրվող 9 տղամարդիկ կանգնել են Իլ-է-Վիլեն դեպարտամենտի հատուկ դատարանի ատենակալների առջև։ Հարձակման ենթադրյալ կատարողների և նրանց հետ կապված անձանց դեմ դատավարությունը կշարունակվի մինչև հունիսի 12-ը:

RFI-ի հաղորդմամբ՝ դատավարությունը տեղի է ունենում Բրետանի խորհրդարանի շենքում, աննախադեպ անվտանգության միջոցառումների պայմաններում: Մասնավորապես, փողոցները փակ են, գործում է անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգ, իսկ տուժած բլոգերը դատարան է հասնում գաղտնի երթուղով: RFI-ի տվյալներով՝ Միրզալին այժմ «Ֆրանսիայի ամենապաշտպանված մարդկանցից մեկն է»:

Գլխավոր մեղադրյալը շուրջ 30 տարեկան տղամարդ է, որը ձերբակալման պահին ունեցել է մոլդովական անձնագիր: Քննության տվյալներով՝ նա Ադրբեջանի քաղաքացի է, կապեր ունի իր հայրենիքում գործող ռուսալեզու մաֆիոզ խմբավորման հետ: Դատավարության սկզբում մեղադրյալը հերքել է, որ երբևէ ունեցել է ադրբեջանական անձնագիր:

Նրան ու ևս երկու մեղադրյալների մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Նրանցից մեկը հետախուզվում է։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Ֆրանսիան Միրզալիին քաղաքական ապաստան է տրամադրել 2015 թվականին։ «Made in Azerbaijan» YouTube-յան ալիքում նա պարբերաբար քննադատում է Ադրբեջանի կառավարությանը և նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիքն այժմ ունի ավելի քան 345,000 բաժանորդ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն