factor.am Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է hայկական ԱԷԿ-ի փակումից հետո շահագործումից հանված հզորությունները փոխարինելու տարբերակներ, ինչպես նաև ապագա ԱԷԿ-ի շահագործմանը մասնակցելու տարբեր սխեմաներ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել հայկական կողմից։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք մեր հայ գործընկերներին առաջարկել ենք բազմաթիվ լուծումներ, այդ թվում՝ միջին հզորության և գիգավատտ դասի բլոկներ։ Մենք պատրաստ ենք էլեկտրաէներգիայի ավելցուկի դեպքում գնել այն և արտահանել որոշ մասը հարևան երկրներ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել ատոմային էներգաբլոկի գործունեությանը և շահագործմանը»,- ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում