armenpress.am Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի բնակիչներին առաջիկա ավիահարվածների մասին և պահանջել անհապաղ տարհանվել դեպի երկրի հյուսիս։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ավիահարվածները կուղղվեն իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին։
X սոցիալական ցանցում արաբերենով տարածված հայտարարության մեջ նա նշել է, որ հարվածները կուղղվեն ոչ միայն Տիրին, այլև նրա արվարձաններին։